Վագրը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա, որը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

t1Ոստիկանության տվյալներով՝ այսօր վագրը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա, որի արդյունքում նա լուրջ վնասվածքներ է ստացել:

24-ամյա կինը գտնվում էր Մեծ Բրիտանիայի Ֆրնես նահանգում գտնվող կենդանաբանական այգու վագրի վանդակի ներսում, երբ կենդանին հարձակվել ու հոշոտել է նրան:

Նրան անմիջապես տեղափոխել են Փրիսթոնի թագավորական հիվանդանոց, իսկ այգին փակվել է:

Այժմ ոստիկանությունը հետաքննում է դեպքի մանրամասները՝ ավելացնելով, որ վագրը ապահով կերպով փակված է վանդակի մեջ և ոչ մի վտանգ չի ներկայացնում հանրության համար:

Westmorland Gazette տեղական թերթի տեղեկություններով՝ կինը վնասվածքներ է ստացել դեմքի և վզի հատվածում, սակայն հիվանդանոցից ոչ մի մեկնաբանություն չեն արել:

Կենդանաբանական այգին տարեկան 500,000 այցելու է ունենում և համարվում է Մեծ Բրիտանիայի լավագույն կենդանիների պահպանման կենդանաբանական այգիներից մեկը:

 

Tags: