Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Սիրիայի կառավարությունը համաձայնել է մասնակցել Ռուսաստանի և Միացյալ նահանգների կողմից առաջարկված՝ երկրի ապագայի հարցի քննարկման համար հրավիրված կոնֆերանսին:
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնել է, որ Սիրիայի կառավարությունը համաձայնել է մասնակցել առաջիկա երկու շաբաթների ընթացքում Ժնևում կազմակերպվելիք կոնֆերանսին:
Լուկաշևիչը նշել է, որ կոնֆերանսի հստակ օրը հայտնի չէ, քանի որ դեռևս պարզ չէ, թե ով է ներկայացնելու ընդդիմությանը:
Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս ամսվա սկզբներին ջանքեր էին գործադրում սիրիական կառավարության և ընդդիմության համար միջազգային հանդիպում կազմակերպելու նպատակով: Բանակցությունների նպատակն է ստեղծել անցումային կառավարություն՝ նախքան ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծումը:
Ռուսաստանը այս հայտարարությունը արել է Սիրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալի և ռուս պաշտոնյաների միջև մի քանի օր տևած բանակցություններից հետո:
Tags: Սիրիա