Չինացի կինը սպառնացել է ցատկել հիվանդանոցի հինգերորդ հարկից, եթե իրեն ծխախոտ չտան:
24-ամյա Ցզյա Լի Պան հիվանդանոց էր գնացել իր կյանքում իրեն հանդիպած դժվարությունները քննարկելու համար և սպասասրահում մեկ այլ հիվանդից ծխախոտ էր խնդրել, սակայն վերջինը մերժել էր: Այնուհետև կինը դուրս էր եկել պատշգամբ և սպառնացել ցատկել, եթե իրեն ծխախոտ չտան:
Այդ ընթացքում պատշգամբի տակ մեծ քանակությամբ մարդիկ էին հավաքվել և ոստիկանություն զանգահարել:
Ոստիկաններից մեկը նրան ծխախոտ էր տվել և փրկել նրան:
Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ կինը մտավոր խնդիրներ չունի, պարզապես նրա կյանքում տեղի ունեցած դեպքերը դարձել են այդ ոչ սովորական պահվածքի պատճառը:
Tags: Չինաստան
