Անկարայի մետրոյում համբուրվելով բողոքի ակցիա տեղի կունենա

page(3)Այս շաբաթվա սկզբին Անկարայի մետրոյի Քուրթուլուշ կայարանում կանգնած ուղևորների համար այսպիսի անոնս է հնչել՝ «Հարգելի ուղևորներ, խնդրում ենք պահպանել բարոյականության կանոնները»: Անկարայի բնակիչները որոշել են բողոքել այս անոնսի դեմ և կազմակերպել են «Համբուրվում ենք Քուրթուլուշ մետրոյում» նախաձեռնությունը:
«Ակօս»-ը հայտնում է, որ նախաձեռնության կազմակերպիչները «Facebook»-ում էջ են բացել՝ մայիսի 25-ին ժամը 18:30-ին բոլորին հրավիրելով Քութուլուշ կայարանում համբուրվելու՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը: Ժողովրդա-հանրապետական կուսակցության Անկարայի պատգամավոր Լևենտ Գյոքը առաջարկել է հարցը տեղափոխել Ազգային ժողով և պահանջել, որպեսզի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը մեկնաբանի իրավիճակը:

Tags: