Մայիսի 25-ին, ժամը 09.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 69 շենքի մոտակայքում այրվում է կրպակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.59-ին, մարվել՝ 10.06-ին: Ամբողջությամբ այրվել է չգործող կրպակ (15 քմ):
Tags: հրդեհ