Շվեդիայում անկարգությունները քաղաքից քաղաք են տեղափոխվում

pic_1369462415Շվեդիայում արդեն մեկ շաբաթ ձգվող անկարգությունները Ստոկհոլմից Էդինբուրգ են տեղափոխվել: 25 երիտասարդներից բաղկացած դիմակավորված խումբն այրում է ավտոմեքենաներ, դպրոց, փորձել է հրդեհել նաև ոստիկանական բաժանմունքը:

Ոստիկանների կողմից դիմադրության արդյունքում ներգաղթյալ երիտասարդների խումբն աննշան է նվազել: Երեկ Ստոկհոլմի մերձակայքում գտնվում Կիստայում հրդեհվել է տարրական դպրոցը: Վանդալիզմի մի քանի այլ ակտեր ու հասարակական կարգի խանգարումներ են արձանագրվել: Հուզումներ են եղել նաև Լիպչյոգինայում, որտեղ 8 ավտոմեքենա է այրվել, դպրոց ու մանկապարտեզ: Աջ արմատականներն իրենց հերթին Տումբայից Էլբեշ ու Մելարհեյդեն 30 ավտոմեքենաներով երթ են կազմակերպել:

Չարագործների դեմ պայքարի համար ոստիկանությունը Մալմայում ու Գյոթեբորգում ավելացրել են իրենց ուժերը: Երկրի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ` երկրում ու արվարձաններում կարգուկանոն վերականգնելու վերաբերյալ:

Ավերածությունները սկսվել են մայիսի 20-ից, Հյուսբյու շրջանում, որը բնակեցված է Մերձավոր Արևելքից,Աֆրիկայից ու Լատինական Ամեիկայից ներգաղթածներով: Այն ժամանակ 50-60 բողոքավորներն այրեցին շուրջ 100 ավտոմեքենա: Շարժառիթը Հյուսբյույում ոստիկանների կողմից ձերբակալման ժամանակ 69-ամյա տղամարդու սպանությունն էր, որը հասարակական վայրում մաչետե էր հանել: Բողոքավորներն այդ միջադեպը որակեցին ոստիկանության դաժանություն: Շվեդական ու օտարերկրյա ԶԼՄ-ները տարածեցին այն կարծիքը, որ անկարգությունների իրական պատճառը ներգաղթած երիտասարդների գործազրկությունն է ու Շվեդիայի մյուս բնակչությունից մեկուսացումը: Նշվում է նաև, որ ինտեգրացիայի մակարդակն էականորեն նվազել է վերջին 10 տարում, այն բանից հետո, երբ երկրի աջցենտրիստական կառավարությունը կրճատեց ներգաղթյալներին ու փախստականներին հատկացվող սոցիալական օգնության ծավալը: Անցած տարի փախստականների թիվը կազմել է 44 հազար մարդ`  երկրի բնակչության ընդհանուր 9,5 մլն-ի դիմաց:

Tags: