Տաջիկստանում YouTube-ն արգելափակվել է նախագահի որդու հարսանիքի տեսանյութի պատճառով

m_778946Տաջիկստանի իշխանությունները YouTube-ն արգելափակել են,քանի որ անցած շաբաթ նախագահի որդու հարսանիքից տեսանյութն էին հայտնվել հոսթինգում: Պրովայդերները ռեսուրսն արգելափակելու գրավոր հրահանգ ստացան: Կապի ծառայությունը նման կարգադրություններ է անում սովորաբար, առանց մեկնաբանելու որոշման պատճառը:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի որդու` Ռուստամ Էմոմալիի հարսանիքից տեսանյութեր էին հայտնվել  YouTube-ում.հաղորդումը վարում էր տաջիկ ընդդիմադիր լրագրող Դոդոջոն Աթովուլոևը,որը հիմա հանարապետությունում չի բնակվում:Նա քննադատում էր հարսանիքի ավելորդ ճոխությունը:

Վերջին 2 տարին Կապի ծառայությունն անընդհատ փակում է “անպետք “ ռեսուրսները: Իշխանության տաք ձեռքի տակով են անցել և Facebook-ը, և ռուսական օնլայն ԶԼՄ-ները: Փակ կայքերն անհավանական մասսայականություն են վայելում Տաջիկստանում.երկրի բնակչությունը միշտ այդ արգելքները շրջանցելու  միջոցներ է գտնում:

Tags: