Կարմիր սուլթան Աբդուլհամիդ 2-րդին պատվավոր դոկտորի կոչում կշնորհվի

abdulhamidԹուրքիայի Քարաբյուք համալսարանի ճանապարհային համակարգերի ինժեներության բաժինը օսմանյան սուլթան Աբդուլհամիդ 2-րդին Հիջազի երկաթուղու աշխատանքների համար պատվավոր դոկտորի կոչում է շնորհելու: Այսօր Քարաբյուք համալսարանի կոնֆերանս դահլիճում կազմակերպված հանդիսության ժամանակ դոկտոր պրոֆեսոր Բեքթաշ Աչըքգյոզը դիպլոմը կհանձնի Աբդուլհամիսի տոհմի Թուրքիայում բնակվող ամենատարեց անդամ Հարուն Օսմանօղլուին:

«ntvmsnbc» կայքը գրում է, որ համալսարանի ռեկտոր Բուրհանեդդին Ույսալը լրագրողներին ասել է, որ օսմանյան սուլթանին նման կոչում շնորհելու առաջարկը արել են պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբդուլահմիդ սուլթանը մեծ կարևորություն էր տալիս երկաթուղային համակարգին: «Օսմանյան կայսրության ամենամեծ երկաթուղու նախագիծը իրականացվել է օսմանյան 34-րդ սուլթան Աբդուլհամիդ 2-րդի ժամանակ: Քարաբյուք քաղաքն ու համալսարանը երկաթուղիների ոլորտում կենտրոնական է, քանի որ այս ոլորտում մեծ նախագծեր ունենք: Այս պարագայում նման մեծությանը պետք էր դոկտորի կոչում տալ և դա մենք արեցինք»,-նշել է համալսարանի ռեկտորը:

 

Tags: