PKK-ի մարտիկների հետ քաշվելու ընթացքը կանգ է առել ուժեղ անձրևների պատճառով

hasan-cemalՔրդական հարցի լուծման գործընթացում, անկասկած, ամենակարևոր քայլերից մեկը PKK-ի մարտիկների՝ Թուրքիայի տարածքից հեռանալու որոշումն էր: Աբդուլլահ Օջալանի կոչով և Քանդիլի կարգադրությամբ PKK-ի մարտիկները մայիսի 8-ից սկսած զենքերով սկսել են դուրս գալ երկրից: Մինչ օրս Վանի, Շըրնաքի և Հաքյարիի շրջաններից միայն հինգ խումբ է անցել Հյուսիսային Իրաք:

Հայտնի թուրք լրագորղ Հասան Ջեմալը հանդիպել և զրուցել է հետ քաշվելու որոշմանը գալու գործում վճռորոշ դերակատարներ Մուրադ Քարայըլանի, Սաբըր Օքի և Ջեմիլ Բայըքի հետ: «T24» կայքում հրապարակված հոդվածում վերջիններս նշել են. «Մայիսի 8-ից սկսած Թուրքիայի տարածքը լքող PKK-ի մարտիկների միայն հինգ խումբ է ելել: Այս պահին հետ քաշվելու գործընթացը կանգ է առել ուժեղ անձրևի և եղանակային վատ պայմանների պատճառով: Հիմա մի փոքր ուշանում ենք, սակայն եկող ամիս հոսքը կրկին կարագանա: Ինչ-որ ժամկետ սահմանելը սխալ է, սակայն հստակ է, որ երկու ամսում հետ կքաշվենք»:

Tags: