Թուրքական «Հրաշալի դար» սերիալի Հյուրեմը հեռացել է Թուրքիայից, «TIMS» ընկերությունը նրան փոխարինող է փնտրում

huremԹուրքական հանրահայտ «Հրաշալի դար» («Muhteşem yüzyıl») սերիալի գլխավոր հերոսուհի Հյուրեմ սուլթանին մարմնավորած դերասանուհի Մերյամ Ուզերլին անցած կիրակի անակնկալ կերպով հեռացել էր Ստամբուլից՝ մեկնելով ընտանիքի մոտ՝ Բեռլին: Դերասանուհին չի շփվում ոչ մեկի հետ, կտրել է կապը նույնիսկ ֆիլմի իր խաղընկերների հետ: Ուզերլին չի պատասխանում հեռախոսազանգերին, այնուհանդերձ հնարավոր է եղել զրուցել նրա հոր հետ: Վերջինս նշելով, որ չգիտի, թե արդյոք դերասանուհին վերադառնալու է Ստամբուլ, թե ոչ, ասել է. «Մերյամը բուժվում է, չգիտեմ, թե երբ կապաքինվի»:
Թուրքական «Vatan» թերթը հաղորդում է, որ սերիալի արտադրությամբ զբաղվող «TIMS» ընկերությունը ամեն տեսակ իրավիճակի պարագայում միջոցներ է ձեռնարկել: Եթե դերասանուհին չվերադառնա, ապա գործի կդրվի պահեստային՝ երկրորդ սցենարը, ըստ որի Հյուրեմ սուլթանը իր որդու՝ Մեհմեդի հետ կուղարկվի Ամասիա: Մի քանի սերիայից հետո ավարտվում է սերիալի եթերաշրջանը, իսկ հաջորդի համար նախատեսվում է գտնել նոր դերասանուհի:
Խոսելով Ուզերլիի հեռանալու պատճառների մասին՝ պետք է նշել, որ վարկած կա, թե նա գոհ չէ իր ստացած աշխատավարձից, որը շաբաթական 12 հազար 500 եվրո է կազմում: Ուզերլին նշել է, որ ուզում է Սուլեյմանի դերակատար Հալիթ Էրգենչի չափ գումար ստանալ, այսինքն ներկայիս հոնորարի կրկնապատիկը:

 

 

Tags: