Եթե ախտոտումը այսպիսի տեմպերով շարունակվի, երկրագնդի վրա մեկ կամ երկու սերնդից հետո ի հայտ կգա ջրի պակաս: Սրա մասին զգուշացրել են գիտնականները Բոննում կայացած կոնֆերանսի ժամանակ:Կոնֆերանսում ներկա գտնվողները քննարկում էին մարդու ազդեցությունը մաքուր ջրի վրա: Հիշեցնենք, որ մաքուր ջուրը երկրագնդի ընդհանուր ջրի պաշարների ընդամենը 2.5 տոկոսն է:
Գետերի դելտաների երկու երրորդը խառնվում է ստրոգետնյա ջրերի հետ, տաս հազարավոր խոշոր ջրամբարներ փոփոխում են գետերի բնական հունը, որը հազարամյակներ շարունակ այդպես է գործել:
Գետերը ախտոտվում են կոյուղաջրերով և գյուղատնտեսական նյութերով:
Ներկայումս աշխարհի մեկ երրորդը հնարավորություն ունի օգտվելու մաքուր ջրից սահմանափակ քանակով:
Մեկ կամ երկու սերունդ հետո այս խնդիրը կսկսի ավելի ճնշել մարդկությանը:
