Մայիսի 26-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում` “Կարկաչան” ռեստորանի շոգեբաղնիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բենիամին գյուղի “Կարկաչան” ռեստորանին պատկանող շոգեբաղնիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.08-ին, մարվել` 14.28-ին:
Այրվել են երկհարկանի շինության առաջին հարկը (60 քմ) և երկրորդ հարկում մեկ սենյակ (20 քմ):
Tags: հրդեհ