Մայիսի 26-ին, ժամը 16.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.35-ի սահմաններում կարկուտ է տեղացել Տավուշի մարզի Այգեհովիտ, Դիտավան և Ազատամուտ գյուղերում:
Ժամը 17.18-ին ՀՀ ԱԻՆ “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ի տնօրենից տեղեկատվություն է ստացվել, որ
ժամը 15.10-ից-15.30-ը կարկուտ է տեղացել Տավուշի մարզի Գետահովիտ, Ենոքավան, Ակնաղբյուր, Աչաջուր գյուղերում:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
Նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ի կողմից:
Tags: կարկուտ, տավուշ