“Նախագահ Օլանդը ֆաշիստ է, իսկ մամուլում բոլորը սատանիստներ են”

o_779407Փարիզում կիրակի մեկնարկել էր  միասեռ ամուսնությունների հակառակորդների խոշոր ցույցը: Մայրերի օրը, մայիսի 26-ին համասեռական ամուսնությունների օրինականացման հակառակորդները դուրս ելան Փարիզի փողոցներ:

Կազմակերպիչների  որոշմամբ, “Ցույց բոլորի համար” անվամբ երթին քաղաքի  տարբեր ծայրերից  քայլերթով շարքերը միանալու էին կենտրոնում, որտեղ պետք է զանգվածային ցույց լիներ:

Ամեն ինչ խաղաղ էր սկսվել: Փողոց էր ելել ավելի քան մեկ մլն մարդ, շատերը հարևան երկրներից հատուկ ժամանել էին դրա համար:”Ես այստեղ եմ, որ պաշտպանեմ ընտանիքս:Մեծ ընտանիք ունեմ ու կարծում եմ, որ երեխաները պետք է մայր և հայր ունենան”:  Սակայն ցույցը գնալով թեժացավ.բորբոքված ակտիվիստները Փարիզը վերածեցին մարտի դաշտի:

“Ոչ սոցիալիստների բռնապետությանը” վանկարկում էր ուլտրաաջ երիտասարդությունը, որը նույնպես միացել էր ցուցարարների` գեյ-ամուսնությունների դեմ բողոքի ակցիայի ավարտին: Ոստիկանության ոււղությամբ քարեր ու շշեր են նետվել: Ոստիկանությունն իր հերթին արցունքաբեր գազ  է կիրառել: “Նախագահ Օլանդը ֆաշիստ է, իսկ մամուլում բոլորը սատանիստներ են” գոչել են դիմակավորված դեռահասները: Նրանք հարձակվել են բոլոր նրանց վրա, ում մոտ տեսախցիկ են նկատել:

Հաշմանդամների հրապարակը վերածվել է մարտի դաշտի: Ծուխ, պետարդ.դրանց կողքին հոգնած այսուայնկողմ են արել զբոսաշրջիկները.փակ է մետրոն, երթևեկությունը կանգնեցված: Երիտասարդության գլխավոր ու միակ պահանջը միասեռ ամուսնությունների վերացումն է:

Ըստ օրենքի, Փարիզում հիմա “հայր” և “մայր” հասկացություններ չկան: Դրանք փոխարինվել են ծնող Ա” և “ծնող Բ”-ով”: Նույնասեռ զույգերին թույլատրված է երեխա որդեգրել ու գրանցել միությունը: Դրա դեմ են  ելույթ ունեցել շատ քաղաքական գործիչներ ու կրոնական համայնքներ:

4 ու կես հազար ոստիկան է հավաքվել ցույցի հրապարակում,  2 անգամ ավելի շատ, քան սովորաբար: Նրանք ուլտրաաջերին ժամանակ են տվել, որ կարողանան իրենց դժգոհությունն արտահայտել ու ցրվել,ապա սկսվել են ձերբակալությունները:Շուրջ 300 մարդ է ձերբակալվել:

 

Tags: