Շոտլանդիայում անդամալուծված 5 հիվանդի փորձարարական թերապիայի ընթացքում ցողունային բջիջներ են պատվաստել: Սաղմից վերցված բջիջները հիվանդների ուղեղ են ներմուծվել: Հիվանդները սկսել են աշխույժ շարժվել, պահել հավասարակշռությունն ու գիտակցությունը: Կողմնակի երևույթներ չեն եղել:
Էդինբուրգի համալսարանի գիտնականներն ասում են, որ ապշած են ցուցանիշներով, սակայն կոնկրետ արդյունքների մասին խոսելը դեռևս վաղ է: Սա ցողունային բջիջների ազդեցության առաջին փորձարկումներից են:
Tags: ցողունային բջիջներ