Անջելինա Ջոլիի հարազատ մորաքույրը ԱՄՆ-ում վախճանվել է կրծքի քաղցկեղից

angelinaԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Էսկոնդիդո քաղաքում 61 տարեկանում կրծքի քաղցկեղից վախճանվել է հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիի հարազատ մորաքույրը`Դեբի Մարտինը:

Երկու շաբաթ առաջ Ջոլին հայտարարեց, որ հեռացրել է կաթնագեղձերը`հետագայում քաղցկեղից խուսափելու համար, հիշեցնում է ИТАР-ТАСС-ը: Այդ դժվար որոշումն ընդունելու համար հիմք էին հանդիսացել այն անալիզները, որոնց համաձայն Ջոլիի կրծքի քաղցկեղ ստանալու հավանականութունը  87 տոկոս է: վիրահատությունից հետո այդ ցուցանիշը իջել  է 5 տոկոսի:

Մորաքույրը Անջելինայի մոր`Մարշելին Բերտրանի հարազատ քույրն էր, որը նույնպես տառապել է քաղցկեղից և կյանքից հեռացել 2007թ.:Դեբի Մարտենի ամուսին ասել է, որ հարազատները մինչև 2004թ., երբ հիվանդության ախտորոշումը տրվել է, չեն իմացել BRCA1 վտանգավոր գենի մասին: Նա ավելացրել է, որ եթե իմանային, ապա կդիմեին մաստեկտոմիայի:

Մինչդեռ, Ջոլիի վիրահատության լուրը միարժեք չընդունվեց հասարակության կողմից: Շատ կանայք սատարում էին դերասանուհուն, հատկապես նրանք, որոնք նույնպիսի ախտորոշում ունեին: Ուրիշները այդ քայլը չափազանցություն էին համարում: Երրորդները լրջորեն քննարկում են ախտորոշողների նոր դավադրությունը, որոնք կանխատեսում են քիչ հավանական հիվանդություններ և դժբախտ կանանց վրա աշխատում միլիարդներ:

 

Tags: ,