Հնդկական Մադհյա-Պրադեշ նահանգում փեսացուի` զուգարանով լուսանկարը երաշխավորում է կառավարության կողմից հարսանիքի կազմակերպումն ու ֆինանսական աջակցությունը:
Նահանգի իշխանությունները ստիպված նման միջոցների են գնացել հակասանիտարական վիճակի դեմ պայքարի նպատակով: Բանն այն է, որ Հնդկաստանում տարեկան մի քանի հազար մարդ է մահանում հակասանիտարական պայմանների հետևանքով: Հնդիկների միայն 50%-ը տանը զուգարան ունի:
Անցած տարի տեղի ԶԼՄ-ներում զուգարանային սկանդալ էր բորբոքվել. Պրիյանկա Բհարտին փախել էր ամուսնուց, քանի որ նրանց տանը զուգարան չկար: Այդ օրից սկսած, Բհարտին ակտիվորեն պայքարում է կանանց իրավունքների համար, որոնք կարող են ամուսնուց պահանջել, որ տանը զուգարան լինի:
Տանը զուգարանի պակասը կանանց ստիպում է պետքը հոգալու համար փողոց դուրս գալ հիմնականում վաղ առավոտյան կամ էլ ուշ երեկոյան: Դրա հետևանքով նրանք հաճախ բռնության զոհ են դառնում: BBC տվյալներով , անցած տարի շուրջ 400 կին, եթե նրանց տանը զուգարան լիներ կարող էր խուսափել բռնությունից:
Tags: Հնդկաստան