ԱՄՆ-ում ուսուցչուհին ծննդաբերել է մահից հետո

400Ամերիկուհին սրտի կանգից հետո դուստր է ունեցել: Ծննդաբերությունից հետո կինը վերակենդանացել է:

Միսսուրիի 32-ամյա բնակչուհի Էրիկա Միգրելին իրեն դասի ժամանակ վատ է զգացել: Նա ավագ դասարանների ուսուցչուհի է: Այդ դպրոցում է աշխատում նաև նրա ամուսինը: Զույգը երեխայի էր սպասում: Էրիկան պետք է ծննդաբերեր 3 շաբաթ հետո:

“Երբ ես դասարան վազեցի` կինս հատակին պառկած էր ու բերանից փրփուր էր դուրս գալիս, նա խեղդվում էր: Որոշ ժամանակ անց նա կորցրեց գիտակցությունը”:

Գործընկերներն իսկույն շտապօգնություն կանչեցին: Մինչ օգնությունը տեղ կհասներ, ամուսինը նրան արհեստական շնչառություն էր տալիս և սրտի մերսում կատարում:

Բժիշկները սրտի աշխատանքի համար  դեֆիբրիլյատորներ գործի դրեցին, սակայն, երբ նրան հիվանդանոց հասցրին` արձանագրեցին սրտի կանգ: Բժիշկներին հաջողվեց փրկել երեխայի կյանքը` անհետաձգելի կեսարյան հատման միջոցով: Ի զարմանս նրանց` լույս աշխարհ եկավ առողջ ու աշխույժ երեխա:

“Նա ծնվեց այն ժամանակ, երբ մոր սիրտն այլևս չէր բաբախում: Փաստացի` կինը մահացած էր: Մենք նրան փրկելու հույս չունեինք”,պատմել են մանկաբարձները:

“Դա  աներևակայելի էր: Էրիկան մահացավ, երեխա ունեցավ ու վերակենդանացավ: Երբ մեր փոքրիկը մեծանա, մենք ապայման նրան կպատմենք  իր լույս աշխարհ գալու հրաշալի պատմությունը”,ասել է հայրիկը:

Tags: