Բրիտանական Guardian թերթը բացել է ավստրալական օն-լայն տարբերակը:
Աշխարհում երրորդ ամենաշատ կարդացվող թերթը նոր կայքի մեկնարկը տվել է վարչապետ Ջուլիա Գիլլարդզի հետ բացառիկ հարցազրույցով: Կայքն կլինի անվճար, ի տարբերություն Fairfax և News Limited թերթերի, որոնք հայցում են իրենց կարդացողներին վճարում կատարել թվային բովանդակությունը կարդալու համար:
Թերթի գլխավոր խմբագիր Քետրին Վայներն ասել է, որ իրենք կլուսաբանեն, կմեկնաբանեն, կբանավիճեն օնլայն հարթակում, և այս կերպ կներգրավեն նոր կարդացողների:
Տարեկան 1.1 միլիոն ավստրալացիներ այցելում են Guardian-ի միջազգային կայքը: Ավստրալիան չորրորդ խոշորագույն շուկան է Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Կանադայից հետո:
Comscore տեղատվական ծառայության տվյալներին համաձայն՝ դեկտեմբերի դրությամբ Guardian-ը ունեցել է 38.9 միլիոն այցելու՝ հաջորդելով Daily Mail-ին (50 մլն) և New York Times-ին (48.6 մլն):
