Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը զբաղվում է 4000-ից ավելի սփյուռքահայ ուսանողների խնդիրներով՝ փորձելով աջակցել Հայաստանի կյանքին նրանց ինտեգրմանը։ Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց սիրիահայ ուսանողների ներկայիս խնդիրները: Նա նախ ասաց, որ Հայաստանում այսօր ուսանում է մոտավորապես 4000 սփյուռքահայ ուսանող, որոնցից 250-ը սիրիահայ են:
Նրանց խնդիրներից առաջնայինն են, ըստ բանախոսի, ուսման վարձերը, աշխատեղերի հետ կապված պրոբլեմները: «Բակալավրում սովորող սիրահայ ուսանողները վճարում են նույն վարձավճարը, ինչ հայաստանցի ուսանողները, սակայն զրո կուրսում սովորող ուսանողների պարագայում վարձավճարը ավելի բարձր է», – ասաց Սամվել Միկոյանը և նշեց, որ սիրիահայ ուսանողները Հայաստանում չեն կարողանում նաև նորմալ վարձատրվող աշխատանք գտնել:
«Նրանք աշխատում են հիմնականում սպասարկման ոլորտներում: Քանի որ Սիրիան գտնվում է պատերազմական վիճակում, սիրահայերը, առավել ևս սիրահայ ուսանողներն ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ»,- ասաց նա:
