Ադրբեջանը մոտ ապագայում թուրքական “ROKETSAN” ընկերության հետ համատեղ կսկսի ռեակտիվ հրթիռներ արտադրել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ադրբեջանական ձեռնարկություններից մեկում հրթիռների արտադրության համար արդեն արտադրական հոսքագիծ է բացվել: Ըստ գործակալության` միայն հրիթռների շարժիչներն են արտադրվելու “ROKETSAN”-ում: Մնացյալ մասերը, ինչպես նաև հրթիռների հավաքումը կատարվելու է Ադրբեջանում:
Այդ հրթիռները լինելու են 122 և 107 մմ տրամաչափի: 122 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը (42կմ) կրկնակի գերազանցելու է ներկայում Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում գտնվող և համազարկային “Գրադ” տեսակի ռեակտիվ համակարգերում օգտագործվող 122 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը: Իսկ 107 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը 11 կմ է, ինչն էլ 4 կիլոմետրով է գերազանցելու ռուսական և ուկրաինական արտադրության հրթիռների հեռահարությունը, հաղորդում է “ԱՊԱ”-ն:
Tags: ադրբեջան, թուրքիա