Ադրբեջանում`զինափորձարաններից մեկում, պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանում`զինափորձարաններից մեկում, պայթյուն է տեղի ունեցելԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվի զինափորձարաններից մեկում պայթյուն է որոտացել: Մեկ զինծառայող վիրավորվել է:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին  Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գարաեյբաթի զինափորձարանում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը,  զինափորձարանում անցկացված զինավարժություններից հետո զինծառայողներն իրականացրել են չպայթած արկերի վնասազերծման և տարածքի մաքրման աշխատանքներ, որոնց ժամանակ զինծառայող Հասանլի Վյուսալ Ազադօղլուի (ծնվել է 1994թ) գտած ռազմամթերքը հենց իր ձեռքում պայթել է:

Զինծառայողը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: Փաստի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Երկրի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղի ունեցածը: