Մայրը երկու դուստրերի հետ 10 բարեկամ տղամարդկանց կողմից խեղդվել է Նեղոս գետում` արտաամուսնական կապեր ունենալու համար

e1Մայրը իր երկու դուստրերի հետ սպանվել է իր տասը բարեկամ տղամարդկանց կողմից, քանի որ վերջիններս կարծում էին, որ նրանք արտաամուսնական կապերի մեջ են:

Տղամարդիկ իրենց բարեկամներին խեղդել էին Եգիպտոսի հարավային մասում:

Խեղդված մարմիններից մեկը Նեղոսում հայտնաբերվել է Լուքսոր քաղաքի մոտ գտնվող Էսնա քաղաքի մոտակայքում:

Իրենց ընտանիքի պատիվը պաշտպանելու համար տղամարդիկ կանանց ծեծել էին սուր գործիքներով և գցել Նեղոս գետը:

Անվտանգության աշխատակիցենրից մեկի տվյալներով՝ կանայք սպանվել են ավանդական բարոյականության նորմերը խախտելու համար:

«Պատվի համար» սպանությունները անսովոր երևույթ չեն Եգիպտոսի պահպանողական հարավային շրջաններում, որտեղ կանանց գործողությունները անպատվություն են համարվում ընտանիքի համար:

Ոստիկանությունը այժմ փնտրում է մյուս ինը կասկածյալներին և մյուս երկու մահացածների մարմինները:

Եգիպտոսում օրենքով արգելվում է «պատվի համար» սպանությունները, և նման արարք իրականացնողներին մահապատիժ է սպասվում, սակայն դատարանը որոշ դեպքերում կարեկցական վարք է դրսևորում այդ մարդկանց նկատմամբ և ավելի մեղմ պատիժներ սահմանում: