Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Բիշքեկում

Minister Nalbandian meets Russian FMՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակովՂրղզստանի մայրաքաղաքում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 27-ին երկկողմ հանդիպումներ ունեցավ։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկվեցին հայ – ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձ կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին:

Բիշքեկում տեղի ունեցավ նախարար Նալբանդյանի և Ղրղզստանի ԱԳ նախարար Էրլան Աբդիլդաևի հանդիպումը, որի ժամանակ բովանդակային քննարկում տեղիունեցավ երկկողմ հարաբերությունների ամրապնդման՝ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման,իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, տնտեսական փոխգործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների ձևաչափերում համագործակցության խթանման շուրջ։

Բանակցությունների օրակարգում էին ՀԱՊԿ ղրղզական նախագահության առաջնահերթությունները և կազմակերպության գործունեության ոլորտներին և ուղղություններին առնչվող տարբեր հարցեր։

 

 

 

Tags: