Սիդնեյի օպերայի շենքը հարավային կիսագնդի ամենամեծ փառատոնի կապակցությամբ լուսավորվել է բազմագույն 3D պատկերներով

s1Vivid Sydney փառատոնի կապակցությամբ Սիդնեյի օպերայի շենքը լուսավորվել է 3D բազմագույն պատկերներով:

Vivid Sydney-ը հարավային կիսագնդի լույսերի, երաժշտության և գաղափարների ամենամեծ փառատոնն է, որը այս շաբաթ բացվել է հինգերորդ անգամ:

Աշխարհահռչակ օպերայի շենքը լուսավորվել է 3D պատկերներ ցուցադրող լույսերով՝ այդ կերպ ազդարարելով փառատոնի առաջին երեկոյի բացումը:

Vivid Sydney-ի շրջանակներում Սիդնեյի նավահանգստում լույսեր են տեղադրվում, կենդանի երաժշտական ներկայացումներ և ավելի քան 120 ստեղծագործական ոլորտի միջոցառումներ են տեղի ունենում:

Սպասվում է, որ մինչև Vivid Sydney –ի փակումը՝ հունիսի 10-ը, փառատոնը կունենա 550,000 այցելու:

Լուսային գեղարվեստական ցուցադրումները կազմում են փառատոնի Vivid Light կոչվող հատվածը, որոնք անցած տարվա համեմատությամբ եռապատկվել են:

Սիդնեյի հայտնի Հարբոր բրիջ կամուրջը կկենդանանա ինտերակտիվ լուսային էֆֆեկտներով, որոնք տեղադրվել են կամրջի արևմտյան հատվածում:

Լուսային շոուն կկառավարվի սենսորային էկրանի միջոցով, և այցելուները կկարողանան իրենց ցանկությամբ դիզայնավորել կամուրջը:

Tags: ,