Այսօր` մայիսի 27-ին, ՙՀայաստան՚ հիմնադրամի պատվիրակությունը եղավ Շիրակի մարզում:
Օրակարգում ներառված էին այցելություններ Բավրա գյուղի համայնքային կենտրոնի եւ Աշոցք գյուղի դպրոցի շինարարական հրապարակներ: Բավրայի համայնքային կենտրոնը կառուցվում է արգենտինահայ բարերար Նշան Դեվեջյանի հովանավորությամբ: Կենտրոնում կգործեն գյուղապետարանը, հանդիսությունների սրահը, գրադարանը եւ համակարգչային սենյակը:
Աշոցքի դպրոցը կառուցվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ եւ նախատեսված է 360 աշակերտի համար:
Պատվիրակությունը այցելեց նաեւ Գյումրիի ՙԵրեխաների տուն՚ մանկատուն, որի երկու մասնաշենքերը հիմնանորոգվել են Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի հովանավորությամբ (բարերար` Համո եւ Թամար Գրիգորյաններ):
Tags: "Հայաստան"հիմնադրամ