Մայիսի 27-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սրբ. Հովհաննես փողոցի թիվ 23 տան տանիքը փլուզվել է (50քմ) և վնասվել է հարևանի տան պատը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է 1848թ.-ին կառուցված թիվ 23 տան տանիքը` մոտ 16քմ մակերեսով: Դրա հետևանքով վնասվել է 23-րդ և 25-րդ տների միջնապատը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը, շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալը և կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:
Tags: փլուզում