Արթիկ–Պեմզաշեն ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել

ավտոմեքենա է կողաշրջվելՄայիսի 27-ին, ժամը 19.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արթիկ–Պեմզաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ուեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում ՎԱԶ 2106 մակնիշի 14LL838 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ` 1953թ. ծնված Շավարշ Զուռնաչյանը արգելափակվել է մեքենայի մեջ:

Հրշեջ–փրկարարները դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Արթիկ քաղաքի ԲԿ:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Tags: