Անկարայի մետրոյի Քուրթուլուշ կայարանում իրար ձեռք բռնած մի զույգի համար հնչեցված «Անբարոյական վարմունք մի՛ դրսևորեք» անոնսի դեմ շաբաթ օրը մետրոյի կայարանում «համբուրվելու ակցիա» էր անցկացվել: Ահա թուրքական «Milliyet»-ը հաղորդում է, որ ակցիայի մոտ 200 մասնակիցների վրա ազգայնական խմբերի կողմից հարձակում է իրականացվել:
Միջադեպի հետևանքով մեկ ցուցարար է դանակահարվել և տեղափոխվել հիվանդանոց: Տուժածը ոստիկանությանը հայտնել է, որ իր վրա հարձակված մարդուն չի ճանաչում, ուստի բողոք չի ներկայացնում: Այնուհանդերձ օրինազանցին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Tags: թուրքիա
