Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում տեղի ունեցած Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ներկայացուցիչների 10-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան հետ չի կանգնելու Եվրամիության անդամը դառնալու իր նպատակից, չնայած միջազգային հանրության աջակցության նվազումին: Չիչեքը նշել է, որ ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Թուրքիայի համար կարևոր է Եվրոպայի միավորումն ու հզորացումը:
«Anadolu» գործակալության հաղորդմամբ՝ Ջեմիլ Չիչեքը նշել է, որ Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանները պետք է էական դեր խաղան Եվրոպայում առկա տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում: Նրա խոսքերով՝ չնայած ճգնաժամի տարածաշրջանի բոլոր երկրներին պետք է հնարավորություն տրվի անդամակցել ԵՄ-ին:
