Նեպալում զոհվել է հայտնի ճապոնուհի լեռնագնացը

Նեպալում Դհաուլագիրի լեռան վերելքի ժամանակ զոհվել է Ճապոնիայում  “լեռան տանտիրուհի” մականունով հայտնի լեռնագնաց Տիձուկու Կոնոն:

i (1)66-ամյա մարզուհին  լեռնագնացների խմբի հետ հայտնվել է ձնահուսինի տակ: Նրա հետ զոհվել է նաև նեպալցի ուղեկցորդը:

Կինը լեռնագնացությամբ էր սկսել զբաղվել 50 տարեկանում: Նա բոլոր մայրցամաքների գագաթները հաղթահարել էր, այդ թվում`  Էվերեստը: Կինը հայտնի էր նրանով, որ տնային տնտեսությամբ զբաղվելիս վրայից չէր հանում 20 կգ ուսապարկը, որպեսզի  դիմացկունություն կոփի:

Ճապոնուհին երկար էր պատրաստվել այս վերելքին` անհրաժեշտ գումարը հավաքելու  համար աշխատելով որպես բուժքույր մանկաբարձ: Այս արշավախմբով ուղևորությունից առաջ Տիձուկո Կոնոն իր ընկերներին հայտնել էր, որ սա իր վերջին բարձունքն է, քանի որ այլևս  սիրած  զբաղմունքի համար գումար չունի:

Tags: