Չինաստանի Չժեցզյան նահանգի Ժինհուա քաղաքի բնակարաններից մեկում անցած ուրբաթ մի սարսափելի դեպք է տեղի ունեցել: Հարևանները, լսելով երեխայի լացի ձայներ, այդ մասին հայտնել են ոստիկանությանը: Դեպքի վայր եկած փրկարարական խմբերը անմիջապես աշխատանքի են անցել: Հետևելով երեխայի լացի ձայներին՝ փրկարարները սկսել են կտրել ջրահեռացման խողովակները: Պարզվել է, որ երեխային նետել են զուգարանը և նա հայտնվել է խողովակի մեջ:
«Radikal»-ը հաղորդում է, որ խողովակի մի մասը տարվել է հիվանդանոց: Այնտեղ այն զգուշորեն բացել են և, ի զարմանս բոլորի, մեջից նորածին աղջիկ է հանվել: Բարեբախտաբար երեխան ողջ է եղել, նրան բժշկական հսկողության տակ են առել: Ոստիկանությունը փնտրում է դաժանաբար երեխային զուգարանը նետած ծնողներին:
