Սատկել են խոշոր եղջերավոր անասուններ

կովՄայիսի 28-ին, ժամը 11.23-ին քաղաքացի Գորոյանից “911″ ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում` իրեն պատկանող անասնագոմում, ս/թ մայիսի 23-ին սատկել են 4 խոշոր եղջերավոր անասուն:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուներին, գյուղապետին և Շիրակի մարզի «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայության կենտրոն» ՊՈԱԿԻ տնօրինությանը: