Առջևում կիսաեզրափակիչ խաղերն են

1ffa1«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունը մտել է վճռորոշ փուլ:  Ֆուտբոլի ակադեմիայում կայացան 1/4 եզրափակչի հանդիպումները, որոնց արդյունքում հայտնի դարձան այն չորս թիմերը, որոնք կշարունակեն պայքարը հաղթողի կոչման համար:

Երևանի 84-րդ դպրոցի թիմը 6:3 հաշվով առավելության հասավ Շիրակի մարզի «Նոր Կյանք» թիմի նկատմամբ, իսկ Երևանի 171-րդ դպրոցի թիմը զիջեց Չարենցավանի ֆուտբոլիստներին՝ 1:4 հաշվով: Շիրակի մարզի մեկ այլ թիմ՝ Գյումրիի 6-րդ դպրոցի հավաքականը նույնպես պարտություն կրեց՝ զիջելով «Վեդիին» 2:3 հաշվով: Եվ վերջին հանդիպումն ավարտվեց «Մարտունիի» թիմի հաղթանակով` «Բերդավանի» նկատմամբ` 2:1 հաշվով:

Կիսաեզրափակչում կհանդիպեն «Չարենցավանը» և «Վեդին», «Մարտունին» և «Երևանը»: Հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիակական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում մայիսի 30-ին: Հանդիպումները սկիզբը ժամը 15:00-ին:

Tags: