Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը խստորեն քննադատեÕԱդրբեջանում լրագրողների, բլոգերների, ակտիվիստների և անկախ մտածելակերպ ունեցող այլ անձանց խոսքի ազատության իրավունքը շարունակում է զգալիորեն սահմանափակ մնալ, հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մուժնիեկսը՝ ամփոփելով նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած այցի արդյունքները:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, Մուժնիեկսը Ադրբեջան կատարած այցի շրջանակում եղել է Իսմայիլլիի շրջանում, որտեղ հունվար ամսին ժողովրդական հուզումներ էին տեղի ունեցել, բանտում այցելել է Հանրապետական այլընտրանք (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին, “Թալըշի սյադո” թերթի խմբագիր Հիլալ Մամեդովին և մի քանի ակտիվիստների:

“Իրենց կարծիքն արտահայտելու համար ճաղերի ետևում հայտնված անձանց ազատ արձակելու հարցն Ադրբեջանի իշխանությունների համար առաջնահերթություն պետք է լինի: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է դատական գործընթացը դարձնել ավելի անկողմնակալ և անկախ”,- նշել է Մուժնիեկսը:

 

ԵԽ պաշտոնյան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել “Զրպարտության մասին” օրենք ընդունել, և զրպարտության համար ոչ թե ազատազրկման դատապարտել, այլ վարչական տուգանք սահմանել:

 

Անդրադառնալով հավաքներ անցկացնելու իրավունքին` վերջինս նշել է, որ 2006թ.-ից իշխանությունները արգելել են խաղաղ ցույցեր անցկացնել Բաքվի կենտրոնում, իսկ այժմ էլ գնալով խստացնում են չարտոնագրված ակցիաների համար սահմանված վարչական պատասխանատվությունը:

 

“Իշխանությունները հրապարկել են այն վայրերի ցուցակը, որտեղ թույլատրվում է բողոքի ակցիաներ անցկացնել, սակայն այդ ցանկում պետք է ներառել նաև Բաքվի կենտրոնում գտնվող վայրերը՝ որպես հավաքների ազատությունը երաշխավորելու առաջին քայլ”,-հավելել է եվրոպացի պաշտոնյան:

 

 

 

 

 

Tags: