Նյու Յորքի իշխանությունները վաճառում են “Սենդի” փոթորկից հետո գտնված մեքենաները

սենդիՆյու Յորքի  David R. Maltz  աճուրդում ավելի քան 500 BMW, Cadillac, Toyota մակնիշների մեքենաներ են հանվել վաճառքի: Ավտոմեքենաների տերերը “Սենդի” փոթորկից հետո չեն ներկայացել դրանց հետևից:

Փոթորկից հետո,ավերածությունների մաքրման աշխատանքների ժամանակ  չգիտես որտեղից  հայտնված 3,3 հազար մեքենա էր հավաքվել, որոնք խանգարում էին այդ աշխատանքներին:  Ըստ ամերիկյան օրենքի, դրանք կարող են վաճառվել    պաշտոնական ծանուցումից 10 օր անց: Մոտ 535 ավտոմեքենա այդպես էլ մնացել են առանց տիրոջ ու ,այդ պատճառով էլ իշխանությունները որոշել են դրանք հանել աճուրդի:

Այս շաբաթ արդեն հաջողվել է նման 125 ավտոմեքենա վաճառել: Գնորդներն իրենք պետք է որոշեն`  հարմար է այն իրենց, թե մետաղի ջարդոն  են գնում, որը միայն որպես պահեստամաս կարող են օգտագործել:

“Այն միտքը, որ վաճառվում է ջրհեղեղից տւժած մեքենա, ամենևին չի  նշանակում, որ այն անհնար է նորոգել: Մեզ կհաջողվի մեկը վաճառել 300, իսկ մյուսը` 10 հազար դոլարով”,-ասել է  աճուրդի տան ներկայացուցիչը:

Անցած հոկտեմբերին ԱՄՆ-ին ու Կանադային պատուհասած “սենդի” փոթորկի հետևանքով զոհվեց 120 մարդ: Ամենաշատը տարերային աղետի հարվածից տուժեց Նյու Յորքն ու Նյու Ջերսին: Փոթորկի պատճառած վնասը կազմեց 25 մլրդ դոլար: