Ռուսաստանը հրաժարվել է վերանայել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հզոր հրթիռներ տրամադրելու իր ծրագիրը՝ նշելով, որ դրանք կօգնեն կանխարգելել երկու տարի ձգվող կոնֆլիկտի մեջ մեկ այլ կողմի ներգրավումը:
Այս հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը մեղադրել է Եվրոպական միությանը Սիրիայի նկատմամբ զենքերի էմբարգոն վերացնելով հակամարտությունը թեժացնելու մեջ:
Իսրայելը և Ֆրանսիան Մոսկվային կոչ են արել հետ կանգնել Բաշար Ասադի կառավարությանը հրթիռներ տրամադրելուց:
Ամեն դեպքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռիբակովը հայտնել է, որ հակաօդային հրթիռները օգտակար կլինեն կոնֆլիկտի մեջ ցանկացած միջամտություն կասեցնելու համար՝ ավելացնելով, որ դրանք կայունացնող դեր կունենան:
Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները չեն հայտնել արդյո՞ք հրթիռները արդեն ուղարկվել են Սիրիա, թե՝ ոչ, Ռիբակովը ևս հստակ պատասխան չի տվել:
Ավելի վաղ Ռիբակովը նշել էր, որ Եվրոպական միության կողմից Սիրիայի նկատմամբ զենքերի էմբարգոյի վերահաստատման ձախողումը վտանգում է խաղաղ բանակցություններին ուղղված Մոսկվայի և Վաշինգտոնի ջանքերը: