Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռեյհանլըի ահաբեկչությունների համար մեղադրել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ նշելով. «Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատվիրակության նախագահը, որը երկու անգամ այցելել է Դամասկոս, հանդիսանում է այն մարդը, որը պլանավորել է Ռեյհանլըի ահաբեկչությունները, ինչպես նաև սիրիացի փախստականների ճամբարներում տեղի ունեցած պայթյունները, սպանություններն ու առևանգումները»:
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի անվտանգության ուժերը հավաստի տեղեկություն ունեն Ռեյհանլըի ահաբեկչության կազմակերպիչների մասին: Նա նշել է, որ հատուկ ծառայությունները արձանագրել են հստակ կապը հանցագործության մեջ մողադրվող և պետական դավաճանության համար ձերբակալված անձանց և ԺՀԿ-ի մի քանի պատգամավորների միջև:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Էրդողանը կոչ է արել հրաժարական տալ ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Tags: թուրքիա
