Չիլիի ոստիկանությունը ձերբակալել է այն տղամարդուն, որը մեղադրվում է երկրի նախկին նախագահ Միշել Բաչելետի դեմքին թքելու համար:
Չիլիական ԶԼՄ-ներ տվյալներով, դեպքը կատարվել է նախընտրական քարոզարշավի ժամանակ.Բաչելետը հանդիպում էր երկրի հյուսիսի իր կողմնակիցների հետ , երբ ուսանողը թքեց քաղաքական գործչի դեմքին:
Բաչելետը Չիլիում նախագահական աթոռին առաջին կինն էր, որ հաղթեց 2006-ի ընտրություններում: Վերջերս հեռացավ ՄԱԿ-ում զբաղեցրած պաշտոնից` երկրում նոյեմբերին անցկացվելիք ընտրություններին մասնակցելու համար:
Tags: Չիլի