Մանրածախ առևտրով զբաղվող J.C. Penney ընկերությունը հնարավոր է, որ ցանկանա փոխել իր նոր թեյնիկի դիզայնը, քանի որ մի շարք հաճախորդներ բողոք են ներկայացրել, որ այն նման է Ադոլֆ Հիտլերին:
Ընկերությունը միայն իր խանութներում վաճառվող թեյնիկի գովազդը տեղադրել էր հսկայական գովազդային վահանակի վրա, սակայն ճանապարհով անցնողների մոտ նոր արտադրանքը գնելու ցանկություն առաջացնելու փոխարեն՝ այն նրանց հիշեցրել է նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերի մասին:
Մի քանի վարորդներ նկարել էին գովազդը և այն իրենց մեկնաբանություններով տեղադրել Twitter կայքում: Նրանցից մեկը գրել էր, որ այդ գովազդը իրեն անընդհատ հիշեցնում է Հիտլերի մասին:
Մեկ այլ օգտատեր նշել էր, որ ինքը չի ցանկանում ունենալ «Հիտլեր» թեյնիկ:
Մյուսները գրում են, որ իրենք սարսափում են պատկերացնել, թե ինչ տեսք կարող են ունենալ խանութի գազօջախները:
Tags: Ադոլֆ Հիտլեր
