Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միասեռականների ամուսնությունների դեմ պայքարողների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Ֆրանսիական հասարակությունը երկու մասի բաժանվեց այն բանից հետո, երբ մայիսի 18-ին ուժի մեջ մտավ միասեռականների ամուսնությունները օրինականացնող օրինագիծը: Կիրակի օրը 15 հազար հոգի դուրս էր եկել փողոց՝ բողոքելու ընդունված օրինագծի դեմ: «T24» կայքը գրում է, որ երբ ոստիկանությունը ցուցարարներին ցրվելու կոչ է արել, 500 հոգի ոստիկանության հետ կռվի է բռնվել: Ոստիկանության հայտարարության համաձայն՝ 293 ցուցարար ձերբակալվել է: Բախումների ժամանակ վիրավորվել է մեկ ցուցարար և ֆրանսիական «AFP» լրատվական գործակալության լուսանկարիչը:
Բողոքի ակիցիայի կազմակերպիչների հաղորդմամբ երբ մոտ 1 միլիոնանոց ցույցը ավարտին է մոտեցել, մի խումբ ցուցարարներ հավաքվել են Սոցիալիստական կուսակցության գլխավոր կենտրոնի շենքի առաջ: Ցույցը այստեղ շարունակած ծայրահեղ աջերը նախագահ Ֆրանսուա Օլանդին հրաժարական տալու կոչ են արել: Հաղորդվում է, որ երիտասարդները բղավել են «սոցիալիստական բռնապետություն» արտահայտությունը և լրագրողների հետ միասին տարբեր նյութեր նետել ոստիկանների վրա:
