Այսօր , մայիսի 29-ին Ֆրանսիայում, առաջին անգամ երկրի պատմության մեջ տեղի կունենա համասեռական հարսանիք.ամուսնական դաշինքով իրենց հարաբերությունները կնքելու են 40-ամյա Վենսան Օտեն ու 30-ամյա Բրունո Բուալոն: Հանդիսությանը ներկա կլինի 500 հյուր.հարազատներ, ընկերներ հայտնի քաղաքական գործիչներ ու լրագրողներ:
Քաղաքապետարանին հարակից հրապարակում մեծ էկրաններ կտեղադրվեն, որոնք կհեռարձակեն հանդիսությունն ուղիղ եթերում: Նորապսակները Մոնպելյեի քաղաքապետ Էլեն Մմանդրու Կոլային հրավիրել են իրենց հարսանիքին:
Մայիսի 18-ին նախագահ Օլանդը օրինականացրեց գեյ-ամուսնությունները, ստորագրելով համապատասխան օրենքը: Հիմա բոլոր ծնողները, որոնք երեխաներ ուներ բաժանվում են “ծնող Ա”,”ծնող Բ-ի”: Փաստաթուղթը թույլատրում է սեքսուալ փոքրամասնությանը օրինական ամուսնանալ ու երեխաներ որդեգրել:
Tags: միասեռականներ