Բրազիլիայում 23 ոստիկան դատապարտվել է 156 տարվա ազատազրկման

բանտԲրազիլիայում դատարանը 156 տարվա ազատազրկման է դատապարտել 23 ոստիկանի` Սան Պաոլո քաղաքում 1992-ի  խռովության   ժամանակ  բանտարկյալներին սպանելու համար, հայտնել է ԲիԲիՍին:

1992-ի հոկտեմբերի 2-ին “Կարանդիրու” բանտում խռովություն էր սկսվել 2 բանտարկյալի վիճաբանության պատճառով: Աստիճանաբար այն վերածվել էր հակամարտող խմբավորումների բախման: Այն ժամանակ այս բանտը Լատինական Ամերիկայում համարվում էր  խոշորագույն  ուղղիչ հիմնարկ, որտեղ 10 հազար բանտարկյալ կար:

Խռովության ճնշման ընթացքում սպանվեց 111 բանտարկյալ, ոստիկանները մեղադրվեցին չարդարացված ուժ կիրառելու մեջ: Գնդապետ Ուբիրաթան Գիմարեսը, որը ղեկավարում էր օպերացիան, 2001-ին մեղավոր ճանաչվեց, սակայն 2006-ին  արդարացվեց վճռաբեկ դատարանի որոշմամբ:

Ինչպես նշում է ԲիԲիՍին, ոստիկաններին պաշտպանող փաստաբանները պնդում են, որ նրանց գործողություններն  անհրաժեշտ ինքնապաշտպանության  փորձ են եղել: Նրանք  պատրաստվում են կրկին բողոքարկել վճիռը: Բանտարկյալներն էլ իրենց հերթին վստահեցնում են, որ կարգուկանոնի պահապանները “առանց ընտրության” սպանում էին յուրաքանչյուրին, ով կհանդգներ նայել սպայի աչքերին”: