Երևանի «Դինամո» մարզասրահում ավարտվեց մինչև 16 տարեկան վոլեյբոլիստների և վոլեյբոլիստուհիների Երևանի առաջնությունը: Ստուգատեսին մասնակցում էին աղջիկների և պատանիների 4-ական թիմեր:
Պատանիների մրցավեճում ուժեղագույն ճանաչվեց «Նոր Նորք» թիմը, որը եզրափակչում առավելության հասավ «Աջափնյակի» նկատմամբ: Երրորդ մրցանակակաիր դարձավ «Աջափնյակ-2» թիմը:
Աղջիկների պայքարում առաջինն էր «Ավանը»: Այն եզրափակչում հաղթեցին «Շենգավիթի» թիմին: Երրորդ տեղը գրավեց «Ավան-2» թիմը:
Tags: սպորտ
