Մայիսի 28-ին, ժամը 18.14-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Կանիաշիր գյուղի բնակչուհի Թալիշա Ասոյանը (ծնվ.2009թ.), ով այնուհետև հոսպիտալացվել է Արարատ քաղաքի , այնուհետև` Երևանի «Սրբ. Աստվածամայր» բժշկական կենտրոններ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
