Սպասելիքները չեն արդարացնում

200px-Hattie_Johnson_2Մյունխենում անցկացվող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ մրցափուլին մասնակցում են 78 երկրների 700 մարզիկ-մարզուհիներ:Ցավոք, Հայաստանի ներկայացուցիչները սպասեիքները չեն արդարացնում:
10 մ հեռավորությունից հրացանով հրաձգության որակավորման փուլում Հրաչիկ Բաբայանը և մեր երկրի դրոշի ներքո հանդես եկող Իրինա Աղաջանյանի ամուսինը՝ գերմանացի Քրիստիան Լաուերը,  125 նշանառուների մրցավեճում գրավեցին համապատասխանաբար 47-րդ և 94-րդ տեղերը: Կանանց նույն մրցաձևի նախնական կրակահերթում Իրինա Աղաջանյանը և Սվետլանա Տիգրանյանը 128 մարզուհիների պայքարում ճանաչվեցին 57-րդը և 113-րդը:
50 մ հեռավորությունից (ծնկած, պառկած և կանգնած դիրքերից) հրացանով հրաձգության որակավորման մրցումներում Բաբայանը, 12 կրակոցների արդյունքով վաստակելով 1120 միավոր, 52 մասնակիցների հաշվարկում գրավեց 49-րդ տեղը: Նույն մրցաձևի որակավորման երկրորդ կրակահերթում  Լաուերը 1138 միավորով 59 մասնակիցների պայքարում 47-րդն էր: