Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի կայքն հարցման արդյունքով որոշել է 2012-13 մրցաշրջանի լավագույն գավաթային մարտիկ խաղացողին: Այդ պատվին արժանացել է Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ Հենրիխ Մխիթարյանը:
Հարցմանը մասնակցել է 1523 մարդ: Հենրիխի օգտին քվեարկել է 567 մարզասեր (37,23%):
Երկրորդը Ֆերնանդինյոն է` 345 այցելու (22,65%): Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Դարիո Սռնան` 144 այցելու ( 9,46%):
Tags: սպորտ, ֆուտբոլ