Այսօր՝ մայիսի 29-ին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է թալիշերենով լույս տեսնող “ԹոլըշիՍադո” (Թալիշի ձայն) թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի գործով դատական հերթական նիստը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:
Նիստի ընթացքում Մամեդովը ցուցմունք տալիս նշել է, որ իրեն ձերբակալել են համացանցում իր կողմից “Ты, кто такой давай до свиданья” տեսահոլովակի տեղադրման համար, քանի որ այն մեծացրել է թալիշական մշակույթի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը: Ըատ Մամեդովի` ինքը ճնշումների է ենթարկվել Աստարայում թալիշական մշակույթի երեկոյի կազմակերպման համար, քանի որ դրան հրավիրված են եղել ռուսական “НТВ” հեռուստաալիքի նկարահանող խումբը: “Լավ է, որ ինձ ձերբակալալ են. կարող էին սպանել”, -ասել է Մամեդովը:
Մամեդովը հայտարարել է, որ նույնիսկ եթե իր մոտ 5 տոննա թմրանյութ գտնեն, ինքը չի իրաժարվելու իր քաղաքացիական դիրքորոշումից և պայքարից:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 5-ին:
Մամեդովը ձերբակալվել է 2012թ. հունիսի 21-ին և մեղադրվում է թմրանույթերի անօրինական պահման, պետական դավաճանության և միջէթնիկական թշնամանքի հրահրման մեջ:
Ադրբեջանական և միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ նշում են, որ Մամեդովի հետապնդումներում քաղաքական դրդապատճառներ են:
