Ադրբեջանի ընդդիմությունը միավորվում է

Ադրբեջանի ընդդիմությունը միավորվում էՄայիսի 28-ի երեկոյան` Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական գործիչների ակտիվ քննարկումներից հետո, հայտարարվել է ընդդիմադիր ուժերի Ազգային խորհրդի ստեղծման մասին:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, նման որոշում ընդունվել է Հանրապետության օրվա կապակցությամբ Նովհանի ավանում տեղի ունեցած ցույցից հետո կազմակերպված ընդդիմադիր քաղաքական գործիչների հանդիպման ժամանակ:

Ընդդիմադիր գործիչների հանդիպմանը մասնակցել են “Բաց հասարակություն”, “Ազատական”, “Ազգային ճակատ”, “Դասական ազգային ճակատ”, “Մուսավաթ” կուսակցությունների  և EL շարժման ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կառույցի հիմնադիր փաստաթղթերը:

Քննարկմանը հեռակա մասնակցել են նաև ադրբեջանցի մի շարք հայտնի արվեստագտեներ, այդ թվում՝ ռեժիսոր, դրամատաուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը:

Խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել է խորհրդի հռչակագիրը և նրա կազմը, որում ընդգրկվել են ավելի քան 100 քաղաքական գործիչ, քաղաքացիական հասարկության, մտավորականության ներկայացուցիչներ:

Առաջիկա օրերին տեղի կունենա խորհրդի առաջին հավաքը և կհրապարակվի խորհրդի հռչակագիրն ու կազմը:

Նորաստեղծ կառույցը բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ է արել միավորվել` 2013թ-ին ժողովրդավարական նախագահական ընտրություններ ապահովելու համար:

Tags: