Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը

1ffa1Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հունիսի 3-ից մեկնարկող մարզական հավաքի ծրագիրը:

Հունիսի 3-ին ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում:

Հունիսի 3-ին` ժամը 18:00-ին, ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը, որը բաց կլինի երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Հունիսի 4-ին ֆուտբոլի ակադեմիայում ազգային հավաքականը կանցկացնի երկու փակ մարզում, իսկ հունիսի 5-ին` մեկ փակ մարզում «Հանրապետական» մարզադաշտում:

Այնուհետև, հունիսի 6-ին կանցկացնի ևս մեկ մարզում:

Հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014-ի աշխարհի  գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպումը:

Tags: